copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:20 28-12-2023

Fastex-ը և ՀՀ ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր Հայաստանում մշակութային կյանքի ու կազմակերպությունների զարգացման, արտերկրում հայկական ժամանակակից արվեստի ներկայացման ու հանրահռչակման նպատակով։

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, իսկ «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից՝ ընկերության լիազորված անձ Վախթանգ Աբրահամյանը, որն ի պաշտոնե նաև «Ֆաստեքս» ընկերության գործադիր տնօրենն է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված համագործակցության առաջնահերթությունն արվեստի տարբեր ճյուղերի զարգացման, հանրահռչակման և ստեղծարար տնտեսության խրախուսման տեսանկյունից: Ըստ փոխնախարարի՝ սա լավ հնարավորություն է երիտասարդների և պատանիների ներգրավմամբ խթանելու կրթամշակութային ծրագրերը, նոր հմտությունների ու կարողությունների ձեռքբերումը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում մեզ համար կարևոր է նաև երիտասարդների շրջանում խրախուսել նորարարական գործիքակազմերի կիրառումը մշակույթում, ինչը նոր ճանապարհ է բացում նրանց համար դեպի ժամանակակից արվեստ»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Հուշագրի շրջանակում ընկերությունը ֆինանսական և հայեցակարգային աջակցություն կցուցաբերի արտերկրում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին (երաժշտարվեստի, թատերարվեստի, գրքի) և բիենալեներին Հայաստանի մասնակցությանը, մասնավորապես՝ Վենետիկի, Մալթայի, Լառնակայի, Լոնդոնի բիենալեներին, Պրահայի թատերական ձևավորման քվադրինալեին, Womex երաժշտարվեստի բիենալեին, գրքի ցուցահանդես-տոնավաճառներին և այլն։

Միաժամանակ, ընկերությունը հնարավորինս կապահովի վերոնշյալ ցուցադրություններում նախարարության կողմից ձևավորվող հայկական տաղավարներում նորարարական տեխնոլոգիաների կիրառումն ու ներկայացումը:

Իր հերթին ԿԳՄՍ նախարարությունը կաջակցի «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերության կողմից նախաձեռնվող մշակութային ծրագրերի իրականացմանը՝ սահմանված պայմաններով տրամադրելով իր ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների դահլիճները և/կամ ստեղծագործական կոլեկտիվները, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն՝ համատեղ իրականացվող նախագծերի ընթացքի վերաբերյալ և այլն:

Նշենք, որ «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերությունն իրականացնում է մշակութային ծրագրեր ու նախագծեր, որոնց նպատակն է Հայաստանի ստեղծարար տնտեսության խթանումը, այդ թվում՝ անհատ արվեստագետների աջակցումը, ստեղծագործական և մշակութային հաստատությունների ենթակառուցվածքների զարգացումը, նորարարության և ժամանակակից տեխնոլոգիաների անհրաժեշտ գործիքակազմերի հասանելիության ապահովումը, ֆինանսական աջակցության միջոցների հասանելիությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը