copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:41 27-12-2023

Դժվար թե Դավիթ Իշխանյանը նույնիսկ իր վատագույն երազում տեսներ, որ իր 55-ամյակը ադրբեջանական բանտում է դիմավորելու

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դժվար թե Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը նույնիսկ իր վատագույն երազում տեսներ, որ իր 55-ամյակը ադրբեջանական բանտում է դիմավորելու:

Բայց փաշինյանական իրականությունում նույնիսկ ամենաանհավանական ողբերգական սցենարներն են իրականանում:
Պատկերացնում եմ, թե ինչ ապրումների մեջ են Իշխանյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների ընտանիքներն ու հարազատները:

Պայքարի բոլոր փուլերում, ամենատարբեր կարգավիճակներում, Դավիթ Իշխանյանին մարդիկ առաջին հերթին ընդունել են որպես ազնիվ և արդար հայի, ով նույնիսկ ամենաբարդ քաղաքական իրավիճակներում հանդես է եկել իր ընկալելի դիրքորոշումներով և վարքագծով:

Ծնունդդ շնորհավոր ընկեր Իշխանյան!

Համբերություն և ամուր կամք Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին և նրանց ընտանիքներին»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ