copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:34 27-12-2023

Ճաշակի ոչ մի նշույլ չկա Հանրապետության հրապարակի հարդարանքներում և ոչ մի կաթիլ ազգային սիմվոլ

Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ասում են, 1 մլն դոլար է ծախսվել հրապարակի ամանորյա հարդարանքների վրա։

Լույսերը միշտ էլ գրավիչ են, սակայն ճաշակի ու տրամաբանության ոչ մի նշույլ չկա Հանրապետության հրապարակի հարդարանքներում։
Երգող շատրվանների տեղում դրված ինչ֊որ 《դաշնամուրը》` շրջապատված անհասկանալի լուսամփոփերով` իմ պայծառագույն երևակայությանը չեն հասնում։ Ես չեմ հասկանում, թե այդ հարդարանքների համալիրն ինչ է մեզ պատմում։

Իսկ խղճուկ, ցանցառ կանաչ կոնը ոչ մի կերպ չի մոտենում եղևնի լինելու տրամաբանությանը։

Եվ որքան էլ տարօրինակ է, հակառուսական իշխանությունները հրապարակը լցրել են տասնյակ Դեդ Մոռոզներով, Ձյունանուշիկներով և Դիսնեյի տարբեր հերոսներով. Ֆանտաստիկ կոնտաստ է։

Եվ ոչ մի կաթիլ ազգային սիմվոլ Հանրապետության հրապարակում։ Ոչ Կաղանդ պապ կա, ոչ խլվլիկներ, ոչ հայկական վիշապներ, ոչ մի հայկական տոնական երգ...

Ու իմ վճարած հարկերից իմ սիրելի քաղաքի իմ կողմից չընտրված իշխանությունն ինձ պարտադրում է ո'չ իմ ճաշակով, ո'չ իմ ազգային, ո'չ իմ երկրի շահից բխող անդեմ, անօրինակ, անճաշակ, անգամ գռեհիկ ու գերթանկարժեք ներկայացում։
Իսկ մի քանի հազար մարդ սեփական երեխայի ողջ տարվա սպասելիք նվերը իր իսկ երեխայի ցանկությամբ ուղարկում է այն երեխաներին, որոնք առանց տանիք են մնացել։

Մնում է հիշել, որ մենք չենք թողնում, որ լավ աշխատեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին