copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 11:50 21-02-2026

«Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն՝ Գյումրիում. վիրավոր կա

Երեկ՝ փետրվարի 20-ին, «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այդ պահին չի կարող դեպքի մասին մանրամասներ հայտնել։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, քրեական ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Ժորա Հ.-ն է, իսկ նրա հետ վիճաբանել և նրան դանակի մի քանի հարված է հասցրել Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Խաչատուր Մ.-ն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքից միայն մեկ ժամ անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնից՝ բաժնի պետ Ալեքսան Նորսոյանի գլխավորությամբ, ժամանել են դեպքի վայր, բայց արդեն քրեական ոստիկաններն ու պարեկները ճշտել էին նաև, թե ինչն է եղել վիճաբանություն դանակահարության պատճառը, որը կապված է եղել ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կասկածյալն այս պահին որոնվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում