Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 25-12-2023

Պատերազմի վտանգը կվերանա, երբ ՔՊ-ն հեռացվի իշխանությունից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով չեղարկել է ԱՀ-ն լուծարելու մասին իր կողմից ավելի վաղ ստորագրված հրամանագիրը։ Որոշման համաձայն՝ Արցախի Հանրապետության բոլոր պետական հաստատությունները շարունակելու են իրենց գործունեությունը՝ հասարակական հիմունքներով։

Շահրամանյանի նոր որոշումը մեծ դժգոհություններ է առաջացրել իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, որի ներկայացուցիչներն ամիսներ շարունակ Արցախի նախագահին էին մեղադրում կապիտուլյացիա ստորագրելու և ԱՀ-ն լուծարելու որոշում ստորագրելու մեջ։ Ներկայումս ՔՊ-ականների հայտարարություններում կարմիր թելով անցնում է այն քարոզչական թեզը, թե, իբր Սամվել Շահրամանյանը ՀՀ տարածքից նման հրամանագիր ստորագրելու իրավասություն չունի։

Oragir.News-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն անդրադարձավ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններին՝ նշելով, որ նրանք մեր պետության դավաճաններն են ու թշնամիները։ Նա հիշեցրեց, որ ՔՊ-ականները մինչև այս փորձում էին մեղադրել Սամվել Շահրամանյանին և նրան աջակցած քաղաքական ուժերին, որ սեպտեմբերի 28-ին նման հրամանագիր է ստորգրել՝ դա մեկնաբանելով որպես Արցախը վերացնելու որոշում։

«Իսկ հիմա հակառակ տրամաբանությամբ հարձակվել են այն բանի համար, թե ինչու է Շահրամանյանն այդ հրամանագիրը չեղարկել։ Ակնհայտ է, որ այդ հրամանագիրն ի սկզբանե ոչ մի իրավական ուժ չուներ, քանի որ Արցախի սահմանադրությունը երկրի նախագահին նման հրամանագիր ստորագրելու լիազորություն չի տվել»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանը շեշտում է՝ շատ տրամաբանական է, որ Շահրամանյանը չեղարկել է այդ հրամանագիրը, որովհետև, իր պատճառաբանությամբ, դա ստորագրել է ուժի սպառնալիքի և ճնշման տակ՝ Արցախի ժողովրդին ցեղասպանության վտանգից փրկելու նպատակով.

«Հիմա նա հանգիստ կարող է այդ հրամանագիրը չեղարկել, որն արդեն արել է, իսկ ՔՊ-ականներն ասում են՝ Արցախի նախագահն ի՞նչ իրավունք ունի Հայաստանից հրամանագիր ստորագրի։ Իսկ կարելի է իմանալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ի՞նչ իրավունքով էր արտերկրից հրամանագրեր ստորագրում, արտերկրում գտնվելով հրաժարականի դիմում ներկայացնում, այդ հարցն իրենց հետաքրքրե՞լ է, թե՞ չէ»։

Հարցին, թե այս որոշումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի շուրջ ծավալվելիք հետագա զարգացումների վրա՝ մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ Արցախի պետությունը նախագահի հրամանագրով չի ստեղծվել, որ նախագահի հրամանագրով լուծարվի։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Արցախի նկատմամբ կատարվածը միջազգային հանցագործություն է, որն իրականացրել են երկու ռազմական հանցագործներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ իրենց համագործակցությամբ և համաձայնեցված գործողություններով։

«Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ Արցախի Հանրապետությունը՝ իր տարածքում վերականգնվի և շարունակի բնականոն գործունեությունը։ Քանի դեռ դրա հնարավորությունը չկա, Արցախի իշխանության բոլոր մարմինները պետք է իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանի տարածքում»,- կարծում է նա։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Շահրամանյանի հրամանագիրը կարող է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի հանգեցնել՝ Էդգար Ղազարյանը նշեց, որ մինչև Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումների և ոտնձգությունների պատճառը ՔՊ-ի՝ իշխանության ղեկին մնալն է, և այդ վտանգները կան, քանի նրանք մնում են իշխանության ղեկին։ Նա հավելեց, որ երբ ՔՊ-ականներն իշխանությունից կվռնդվեն,այդ ժամանակ պատերազմի վտանգը կվերանա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին