Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:31 25-12-2023

Քրեական ենթամշակույթի դեմ պետք է անզիջում պայքար լինի. Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Ամբակում Գրիգորյանին: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱՆ ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանին կատարված աշխատանքի և Ծառայությունում ներդրած ավանդի համար:

Գրիգոր Մինասյանը հատուկ ընդգծել է, որ Ամբակում Գրիգորյանն ունի այն բարձր պրոֆեսիոնալիզմը, որի շնորհիվ արդեն իսկ մեկնարկած և առաջիկայում սպասվելիք ծրագրերը կկարողանան կյանքի կոչվել: Նախարարը նշել է, որ օր ու գիշեր պետք է աշխատել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրած նշաձողին հասնելու համար:

ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և ընդգծել, որ Ծառայություն ղեկավարելը բավականին բարդ է՝ հաշվի առնելով նրա յուրահատկությունները։ Նա նշել է, որ Ամբակում Գրիգորյանը բարձր կամային հատկանիշներ ունեցող անձ է ու կկարողանա ղեկավարել Ծառայությունը:

Գրիգոր Մինասյանը նշել է նաև, որ ցանկալի արդյունքներ արձանագրելու համար անհրաժեշտ է մի շարք բարեփոխումներ իրականացնել: Անդրադարձ է կատարվել քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարին ու այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին:

Քննարկվել են 2024թ.-ից մեկնարկող Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորման գործընթացի մանրամասները: Նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ Ծառայությունը պետք է համալրված լինի որակյալ կադրերով, որոնց շնորհիվ էլ հնարավոր կլինի պայքարել թե՛ քրեական ենթամշակույթի, թե՛ հիմնարկներ ներթափանցող արգելված իրերի դեմ:

Ամբակում Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար և վստահեցրել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանան հասնել հաջողությունների, և կիրականացվեն համակարգին վերաբերելի բոլոր ծրագրերը:

Այնուհետ նախարարը և Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը քննարկել են Ծառայությունում առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:

Գրիգոր Մինասյանը նշել է, որ առաջիկայում սպասվելիք փոփոխությունները լավարկելու են Ծառայության որակը:

Արդարադատության նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է նորանշանակ պետին ու մաղթել արդյունավետ և բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին