copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:00 24-12-2023

Ալագյազ-Սպիտակի ոլորաններ ճանապարհին մերկասառույցի պատճառով 700-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել․ shamshyan.com

Արդեն 5 ժամից ավելի է Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ գյուղից մինչև Սպիտակի ոլորաններ` մոտ 15 կմ, որտեղ չեն կարողանում տեղաշարժվել 700-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում բեռնատարներ, ավտոբուսներ, պարեկները ծառայություն են անցկացնում անգամ ոտքով, 250-ից ավելի ավտոմեքենաներ պարեկները քաղաքացիների հետ դուրս են բերել ձնակույտերից, ցավոք, ավտոմեքենաների մի մասի անվադողերը ամառային էին։

Մի քանի ավտոմեքենաներ էլ ձնակույտի միջից դուրս է բերել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողը՝ իր անձնական օգտագործման Infiniti մակնիշի ավտոմեքենայով։

Պարեկները ժամանակավորապես արգելում են բեռնատարների շարժը, քանի որ նրանք խցանում են առաջացնում ձյան ու սառույցով պատված ճանապարհներին։ Տեղի ճանշինը և ճանապարհը սպասարկող ճանշինականները կարծես «ուղտի ականջում քնած լինեն», ոչ մի աշխատանքներ չեն կատարել, ճանապարհը ձնից մաքրելու, մերկասառույցը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս պահին Արագածոտնի և Լոռու գումարտակների պարեկները շարունակում են բքի պայմաններում ուժեղացված ծառայությունը, և հենց նրանց աշխատանքի շնորհիվ է, որ ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը