copy image url
Ներքին Սպորտ 2 տարի առաջ - 13:48 23-12-2023

Հաղթողը պետք է լինի հայկական ֆուտբոլը․ Ռոբերտ Արզումանյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՖՖ նախագահի ընտրություններին՝ մասնավորապես գրելով․

«Մեր ֆուտբոլային աշխարհը կանգնած է նոր ղեկավարի ընտրության առջև, որն առաջնորդելու, ղեկավարելու և առաջ է տանելու այն իր բարեփոխումներով և կառավարմամբ։ Մի փոքր առաջ ընկնեմ և ասեմ, որ ես չունեմ կանխակալ վերաբերմունք ոչ մի թեկնածուի հանդեպ, միշտ գործել եմ հանուն արդարության և հայկական ֆուտբոլի, և հարգում եմ բոլորին, ովքեր առաջնորդվում են արժեքներով։

Ճանաչում եմ թեկնածուներին, և անձնական մակարդակում համարում երկուսին էլ լավ մարդ։ Դեմ եմ գործողությունների ընդդեմ սկզբունքով առաջնորդվելուն, այլ հանուն ֆուտբոլի։

Դատարկաբանություն և անընդունելի եմ համարում հանել ակումբն ընդդեմ ինչ որ բանի կամ ինչ որ մեկի։ Ես այժմ չեմ խոսի ծրագրերի մասին, քանի որ վստահ եմ յուրաքանչյուր ծրագիր, մոդել, մեթոդիկա իրագործում են ճիշտ աշխատանքի, և որն ամենակարևորն է ճիշտ մարդկային ռեսուրսի, ներքին սոլիդարության շնորհիվ։ Բայց այս ամենի հիմքում ընկած է ամենակարևորը՝ մենտալիտետը․ աշխատանքային մտածելակերպ, որ պետք է ունենա հենց կառավարողը և կոնսոլիդացնի այդպես մտածող և ունակ մարդկանց, և հենց այդ մարդկային ռեսուրսով,որոնք տիրապետում են աշխատանքին, առաջնորդվի և իրականացնի ծրագրերը։
Բայց տեսնում եմ հակառակ մտածելակերպի դրսևորումներ թեկնածուներից մեկի գործողություններում, թեկուզ և փոքր, բայց մշտապես կրկնվող։ Իսկ փոքր բաներում են հենց դրսևորվում մեծ գործեր անելու անհնարինությունը։

1.Կառավարում, առաջնորդվելով like հավաքելու, քննադատությունից (comment-ից) փախչելու մենտալիտետով, ինչի հետևանքով իրապես անհնարին է դառնում կոնսոլիդացնել և ճիշտ աշխատել նպատակներին հասնելու համար, ընտրությունդ դառնում է ձև, այլ ոչ նպատակին հասնելու միջոց։ Գործում է դեմ, այլ ոչ հանուն սկզբունքը։

2.Օբյեկտիվ գնահատական տալու ստացված և չստացված աշխատանքի անկարողություն, որի հետևանքով էներգիան և աշխատանքը ուղղվում են պատճառաբամություններ գտնելուն, պոպուլիստական քայլեր անելուն, այլ ոչ իրական պատճառներ հասկանալուն, ինչը կտանի խնդիրների լուծմանը։ Չես հաղթում պրոցեսում- պարտված ես վերջնարդյունքում։ Նպատակը դառնում է միջոց։ Աշխատում է ընդդեմ, այլ ոչ հանուն սկզբունքը։

3.Փորձ մրցակից թեկնածուին կապել նախկին բարքերի հետ, այդ կերպ փորձելով կասեցնել աջակցություն ստանալու հավանականությունը շատ պարզ պատճառով։ Սակայն նախկին բարքերը դրսևորվում են մտածելակերպով և գործողություններով, այլ ոչ բարձրաձայնելով։ Աշխատում է ընդդեմ, այլ ոչ հանուն սկզբունքը։

Անկախ ամեն ինչից ես կհամարեմ հաղթանակ, եթե ընտրողն առաջնորդվի մտքի ու սրտի թելադրանքով։ Անկախ նրանից, թե ինչ է լինելու քվեարկության արդյունքում հաղթողի անուն և ազգանունը, հաղթողը պետք է լինի հայկական ֆուտբոլը։

Հաղթի՛ր հանուն ֆուտբոլի»,- գրել է Արզումանյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար