copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:17 22-12-2023

Ռուսաստանին ձեռնտու է որպես հարևան ունենալ ինքնուրույն Թուրքիա, լավ, կամ վատ, քան Արևմուտքին ենթարկած Թուրքիա

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բլեֆ է այն պնդումը, որ Ռուսաստանը փորձեր է արել և անում է փոխել Հայաստանի գործող իշխանությունն ու սատարում է ընդդիմությանն: Իրականությունը ճիշտ հակառակն է:

Փորձենք հասկանալ թե ինչու:

Երբ արևմտյան էքսպանսիա է կատարվել դեպի մեր մեծ տարածաշրջանը, Ռուսաստանն ու Թուրքիան սերտացրել են իրենց հարաբերությունները: Դա եղել է Նիկոլայ 1-ի, Լենինի ու Քեմալի ժամանակ, այդպես է նաև հիմա:

Պատճառը պարզ է, Ռուսաստանին ձեռնտու է որպես հարևան ունենալ ինքնուրույն Թուրքիա, լավ, կամ վատ, քան Արևմուտքին ենթարկած Թուրքիա, որը կվերահսկի նաև Բոսֆորն ու Դարդանելը: Թուրքիան Ռուսաստանի համար բուֆեր է իր և Արևմուտքի միջև:

Թուրքիան նույնպես ավանդական քաղաքականություն է վարում: Երբ Ռուսաստանն ուժեղեցել է և իր համար սպառնալիք է սկսել ներկայացնել, Թուրքիան սերտացրել է իր հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ երբ Արևմուտքն է ուժեղանում, իսկ Ռուսաստանն իր հերթին թուլանում, Ռուսաստանն ապահովում է Թուրքիայի թիկունքն, ընդդեմ Արևմուտքի: Երբ 2015-ին Արևմուտքի կողմից Էրդողանի հեղաշրջման փորձը եղալ, սերտացան Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները:

Հիմա մենք այդ փուլում ենք գտնվում: Ռուսաստանի ու Թուրքիայի սերտացման ժամանակաշրջաններում զոհի դերում միշտ Հայստանն է հայտնվում, իսկ դրա համար Հայաստանում պետք է համապատասխան իշխանություն լինի, որը կարդարացնի Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունն ու լինի ընդունելի Թուրքիայի համար:

Ռուսաստանի համար ակնհայտ պրոռուսական կառավարություն հիմա պետք չէ, որովհետև ստիպված կլինի փոխել Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունն, իսկ դրան հիմա պատրաստ չէ, իսկ Թուրքիային Հայաստանում պետք չէ իր ազգային շահը հետապնդող կառավարություն:

Հայաստանի գործող իշխանությունը, ներկա դասավորության պայմաններում, միաժամանակ իդեալական է Թուրքիայի ու Ռուսաստանի համար:

Այլ բան է, որ եթե փոխվի Թուրքիայի կառավարությունն, կամ Ռուսաստանի ու Արևմոիտքի հարաբերություններն, այդ դեպքում կարող է փոխվել իրավիճակը նաև Հայաստանում ու ողջ տարածաշրջանում:

Բայց դա չի նշանակում, որ եթե մենք ինքներս չենք կարող փոխել իրավիճակը երկրի ներսում, բայց դրա համար պետք է ունենալ ադեկվատ ու հասուն քաղաքական հոսանք»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել