copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:14 22-12-2023

Հայաստանի գործող իշխանությունը միաժամանակ իդեալական է Թուրքիայի ու Ռուսաստանի համար․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բլեֆ է այն պնդումը, որ Ռուսաստանը փորձեր է արել և անում է փոխել Հայաստանի գործող իշխանությունն ու սատարում է ընդդիմությանն: Իրականությունը ճիշտ հակառակն է:

Փորձենք հասկանալ թե ինչու:

Երբ արևմտյան էքսպանսիա է կատարվել դեպի մեր մեծ տարածաշրջանը, Ռուսաստանն ու Թուրքիան սերտացրել են իրենց հարաբերությունները: Դա եղել է Նիկոլայ 1-ի, Լենինի ու Քեմալի ժամանակ, այդպես է նաև հիմա:

Պատճառը պարզ է, Ռուսաստանին ձեռնտու է որպես հարևան ունենալ ինքնուրույն Թուրքիա, լավ, կամ վատ, քան Արևմուտքին ենթարկած Թուրքիա, որը կվերահսկի նաև Բոսֆորն ու Դարդանելը: Թուրքիան Ռուսաստանի համար բուֆեր է իր և Արևմուտքի միջև:

Թուրքիան նույնպես ավանդական քաղաքականություն է վարում: Երբ Ռուսաստանն ուժեղեցել է և իր համար սպառնալիք է սկսել ներկայացնել, Թուրքիան սերտացրել է իր հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ երբ Արևմուտքն է ուժեղանում, իսկ Ռուսաստանն իր հերթին թուլանում, Ռուսաստանն ապահովում է Թուրքիայի թիկունքն, ընդդեմ Արևմուտքի: Երբ 2015-ին Արևմուտքի կողմից Էրդողանի հեղաշրջման փորձը եղալ, սերտացան Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները:

Հիմա մենք այդ փուլում ենք գտնվում: Ռուսաստանի ու Թուրքիայի սերտացման ժամանակաշրջաններում զոհի դերում միշտ Հայստանն է հայտնվում, իսկ դրա համար Հայաստանում պետք է համապատասխան իշխանություն լինի, որը կարդարացնի Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունն ու լինի ընդունելի Թուրքիայի համար:

Ռուսաստանի համար ակնհայտ պրոռուսական կառավարություն հիմա պետք չէ, որովհետև ստիպված կլինի փոխել Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունն, իսկ դրան հիմա պատրաստ չէ, իսկ Թուրքիային Հայաստանում պետք չէ իր ազգային շահը հետապնդող կառավարություն:

Հայաստանի գործող իշխանությունը, ներկա դասավորության պայմաններում, միաժամանակ իդեալական է Թուրքիայի ու Ռուսաստանի համար:

Այլ բան է, որ եթե փոխվի Թուրքիայի կառավարությունն, կամ Ռուսաստանի ու Արևմոիտքի հարաբերություններն, այդ դեպքում կարող է փոխվել իրավիճակը նաև Հայաստանում ու ողջ տարածաշրջանում:

Բայց դա չի նշանակում, որ եթե մենք ինքներս չենք կարող փոխել իրավիճակը երկրի ներսում, բայց դրա համար պետք է ունենալ ադեկվատ ու հասուն քաղաքական հոսանք»,- գրել է քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին