copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:46 21-12-2023

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված առաջին աշխատաժողովը

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված առաջին աշխատաժողովը՝ Հայաստանի կողմից Կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ կամավոր ազգային զեկույցի մշակման գործընթացի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի, շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ գալիք տարվա հուլիսին Հայաստանի կողմից 3-րդ կամավոր ազգային զեկույցը ներկայացվելու է Հայաստանի համար լրջագույն մարտահրավերների պայմաններում՝ կապված նախորդ կամավոր ազգային զեկույցից ի վեր աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով: Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կամավոր ազգային զեկույցը՝ որպես ուղենիշային փաստաթուղթ, որը վերհանելով Հայաստանի ձեռքբերումներն ու առկա բացերը, կարևոր ուղեցույց կհանդիսանա Հայաստանում կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացման ուղղությամբ առաջիկա անելիքների և ծրագրերի համար:

Վահան Կոստանյանը կարևորել է զեկույցի պատրաստման գործընթացում ներառականության ապահովումը, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը։

Աշխատաժողովի ընթացքում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Կայուն զարգացման նպատակների իրականացման ընթացքի, 2024թ.-ին ՀՀ կողմից ներկայացվելիք կամավոր ազգային զեկույցի մշակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների և հետագա համագործակցության հետ կապված հարցերը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը