copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:10 20-12-2023

Ունքը սարքե՞լ, թե՞ աչքը հանել․ երեկվա հրավառությունից երեխաների մոտ տրավմայի արթնացում կարող էր լինել

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների գրեթե ամեն երրորդը երեխա է, որոնց թիվը հասնում է շուրջ 30 000-ի։ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն արդեն նախազգուշացրել է՝ Հայաստանում ապաստանած արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. առանց անհապաղ աջակցության՝ նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ:

Ավելին, ըստ ՅՈւՆԻՍԵՖ-ի սոցիալական աշխատողների տեղեկատվության, արցախցի երեխաների հետ աշխատելով, նրանք պարզել են, որ երեխաներն ունեն անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով:

Կարիքների գնահատումներ կատարողներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, ասում է, որ իրենց անմիջական ազդեցության գոտում գտնվող աշակերտների 80%-ից ավելին ունի անսպասելի վախի զգացում, բարձր ձայների նկատմամբ զգայունություն, մղձավանջներ, լաց և նման ուղեկցող տարբեր երևույթներ:

«Մենք դեպք ունենք, երբ երեխան դպրոցական զանգից է վախենում, դպրոց չի հաճախում: Հասկանու՞մ եք: Դպրոցական զանգից, իսկ Երևանում հրավառություն են անում..»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեր զրուցակիցներից մեկը, ով աշխատում է արցախցի հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ։

Oragir.News-ը զրուցել է նաև արցախցի երեխաների հետ աշխատող հոգեբանների հետ, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում․ նրանք վախենում են մի կերպ գտած աշխատանքը կորցնելուց։

«Ընդհանրապես, վիշտն ունենում է փուլեր, որոնք պետք է լիարժեք հաղթահարվեն։ Վշտի փուլերը չի կարելի ինչ -որ իրադարձություններով ու սցենարներով խախտել, այլապես՝ հետագայում ավելի վատ դրսևորումներ կլինեն։ Վիշտը պետք է ապրվի խմբային ձևով, և ոչ թե Արցախ կորցնել, իսկ հետո՝ հայրենիքի մի մասը ոգևորված ապրի, մյուս մասը՝ ողբա։ Ստացվում է՝ ՀՀ իշխանությունները երեխաների անվան տակ առաջ են տանում իրենց էգոն։ Կարելի է տոնը նշել, երեխաներին ուրախացնել ավելի համեստ միջոցներով ու մեթոդներով և ոչ թե շահարկել երեխաների թեման»։

Տոնածառի մոտ նման հրավառություն կազմակերպելը քաղաքացիներից մեկը համարում է ազգային մանկամտություն, որին մեծ հաճույքով մասնակցում են շատերը։

«Եթե տոնածառի մոտ եղել են արցախցի երեխաներ, ապա հնարավոր է՝ տրավմայի արթնացում սկսվեր»,- նման կարծիք է հայտնում մեկ այլ հոգեբան, ով ևս կարծում է, որ երեխաներին կարելի էր այլ ձևով ոգևորել, ուրախացնել ու զարմացնել, և ոչ թե վերածել ազգային տոնախմբության։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում