copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:35 20-12-2023

Դատախազությունը տեղեկություն չունի դասալքության մեղադրանքով ՌԴ-ի կողմից հետախուզվողին Հայաստանում ձերբակալելու մասին

Հայաստանի գլխավոր դատախազությունն արձագանքել է տարածվող լուրերին այն մասին, թե դասալքության մեղադրանքով Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Դմիտրիյ Սետրակովին Հայաստանում ձերբակալել են ՌԴ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները և տեղափոխել Գյումրիի 102-րդ ռազմաբազա։


ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է, որ Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել:

«Դմիտրիյ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը»,- ասված է ՀՀ դատախազության պարզաբանման մեջ:

Ավելի վաղ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտնել էր, որ ռուսական զինված ուժերի պայմանագրային զինծառայող Դմիտրիյ Սետրակովը ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժումից հետո տեղափոխվել է Հայաստան։

Սաքունցը, հղում անելով մարդու իրավունքների ոլորտի ռուս ակտիվիստների, հայտարարել էր, որ Սետրակովին Հայաստանում ձերբակալել են ՌԴ ռազմական ոստիկանության ներկայացուցիչներն ու տեղափոխել ՀՀ-ում ռուսական ռազմակայան։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում