copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:00 19-12-2023

Մարդիկ մեռել են, պրոստը թաղող չկա․ ավտոներկրողները՝ շուկայի շարժի մասին

Օրեր առաջ կառավարության շենքի մոտ մի խումբ ավտոներկրողներ բողոքի ցույց էին անում՝ դժգոհելով ԱԺ-ում՝ նոյեմբերի 16-ին ընդունված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունից։ Ավտոներկրողների խոսքով՝սահմանված ավտոմեքենայի իրացումից վճարվելիք հարկերն ու մաքսերը չափազանց են իրենց նման գործարարների համար։ Oragir.News-ը եղել է Երևանի ավտոշուկայում, զրուցել ավտոներկրողների հետ։

« Մարդիկ մեռել են, պրոստը թաղող չկա, իսկական մեռելնոցա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է քաղաքացիներից մեկը՝ դժգոհելով օրենք գրողներից։

«Պրոստը կաբինետներում նստելով ու օրենք գրելով չի, դու պիտի նաև մարդուն հնարավորություն տաս՝ գումար աշխատելու, որ քո հարկը կարողանա վճարել»,-իրար հերթ չտալով բողոքում են ավտոշուկայում ավտոմեքենաներ ներկրողները։

Պարզվում է մեքենաների մեծ մասը բերված է իրավաբանական անձով, դրա համար էլ ոչ ոք չի կարողանում վաճառել, իսկ այն մեքենաները, որոնք բերվել են ֆիզիկական անձով, միայն դա է հնարավոր վաճառել հարմար գներով։ Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ, Երևանի ամենամեծ ավտոշուկայում ասեղ գցելու տեղ չկար։ Ասում են՝ եթե էսպես մի ամիս էլ գնաց, կտեսնեք, թե ինչ քաոս է տիրելու՝ հատկապես նրանց համար, ովքեր մեքենաները ներ են կրել իրավաբանական անձով։

Ասում են` իշխանությունները եթե ամիսների ընթացքում դարձել են միլիոնատեր, պետք չէ օրվա հաց աշխատող ավտոներկրողին չափեն իրենց արշինով։

«Ինչքան էլ ներկրողները ջանում են բերել քիչ խնդիրներով մեքենաներ, միևնույն է, երբ մի շարք ՝ լաբորատոր, ավտոմատ ստուգումներ են կատարում, խնդիրներ են բացվում»,- մեզ հետ զրույցում հավանական տեսակետ հայտնեց ավտոներկրողներից մեկը, ում կարծիքով պատճառն այն է, որ հայերը տարան ռուսներին վրաստանի տեղը սովորեցրեցին։

«Հայերը տարան ռուսներին Վրաստանի տեղը սովորեցրեցին։ Կարամ նաև անուններով նշեմ, թե ինչպես հայերը Վրաստանում օֆիս բացեցին, մեզ էլ թողեցին այսպես սոված նստած»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը