Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:08 13-07-2026

Առևտուրը մեռել է. մարդիկ կանխիկ գումար չունեն

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի կենտրոնական շուկայի վաճառականներն ասում են՝ տաղավարները լի են ապրանքով, սակայն գնորդները քիչ են, իսկ առևտուրը՝ զգալիորեն նվազել է։ Նրանց խոսքով՝ խնդիրը ոչ թե ապրանքի պակասն է, այլ մարդկանց գնողունակության անկումը։

«Մարդիկ գալիս են, նայում են, գները հարցնում, բայց հաճախ առանց գնում կատարելու հեռանում են։ Շատերն էլ ասում են՝ կանխիկ գումար չունեն»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում են վաճառականները։

Վաճառողների խոսքով՝ վերջին տարիներին գնորդների վարքագիծը փոխվել է. ավելի ու ավելի շատ մարդիկ վճարում են քարտով, մինչդեռ շուկայի բազմաթիվ վաճառողներ դեռևս քարտային վճարումների հնարավորություն չունեն։ Արդյունքում հաճախորդը պարզապես հեռանում է՝ գնումը հետաձգելով կամ կատարելով այլ վայրում։

Նրանք նշում են, որ առևտրի անկման պատճառներից մեկն էլ բնակչության սոցիալական ծանր վիճակն է։ Նրանց համոզմամբ՝ մարդկանց եկամուտները չեն բավականացնում անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների համար, ինչի հետևանքով շուկայում նախկին աշխուժությունն այլևս չի նկատվում։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է