Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 18:35 18-12-2023

Ի՞նչ եղավ երգի հետ, որը «ձեռնոց» էր նետել Jingle bells-ին. հարցում

Դեռևս 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ հայերի համար ամենասիրելի տոներից մեկի` Ամանորի համար չունենք մեր սեփական հիթը, որը կլիներ նույնքան սիրված ու տարածված, որքան, օրինակ, Jingle Bells-ը, և ինքը հանձնարարել էր լրացնել այդ բացը։

Վարչապետի ցանկությունը կյանքի կոչելու առաջին քայլն արվեց, և Գարիկ Պապոյանի երաժշտության հիման վրա գրվեց «Էն ում Ամանորն Է» երգը, որը կատարեց երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Դրանից որոշ ժամանակ անց Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգը հայտնվեց համացանցում։

Oragir.News-ը երևանցիներից հետաքրքրվեց՝ հիշո՞ւմ են «Էն ում Ամանորն Է» երգը, ինչո՞ւ էր վարչապետն ասում, որ այդ երգով «ձեռնոց ենք նետում» Jingle Bells երգին։

Հարցվածների մեծամասնությունն ասաց, որ չեն հիշում հայ երգիչների կատարմամբ երգը, ավելին՝ զարմացան, թե ինչ կապ ունի այդ երգը մյուսի հետ։

«Ի՞նչ կապ ունի Jingle Bells-ը Գարիկ Պպոյանի և մյուսի երգի հետ։ Նա իր տեղն ունի, մյուսը՝ իր»,- ասաց մի կին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ