copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:52 17-12-2023

Չնայած Կարմիր ծովի շուրջ ստեղծված լարվածությանը՝ Սուեզի ջրանցքով երթևեկությունն ընթանում է բնականոն հունով

Երթևեկությունը Սուեզի ջրանցքի երկայնքով, որը միացնում է Միջերկրական և Կարմիր ծովերը, ընթանում է բնականոն հունով՝ չնայած Կարմիր ծովի ավազանի հարավային մասում առկա լարվածությանը: Այսպիսի հայտարարություն է արել Սուեզի ջրանցքի ղեկավարությունը։

«Երթևեկությունը ջրանցքով ներկայումս կանոնավոր է», - ասել է գերատեսչության ղեկավար Ուսամա Ռաբիան, որի խոսքերը մեջբերում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը:

Նա հավելել է, որ ջրանցքի ղեկավարությունը «ուշադրությամբ հետևում է Կարմիր ծովի տարածքում շարունակվող լարվածության հետևանքներին»:

Ինչպես նշել է Ռաբիան, «նոյեմբերի 19-ից մինչ օրս ջրանցքով անցել է 2128 նավ, նույն ժամանակահատվածում Բարեհուսո հրվանդանով անցել է ընդամենը 55-ը»։

Ղեկավարը նշել է, որ, իր կարծիքով, Սուեզի ջրանցքը «մնում է Եվրոպայից Ասիա ամենաարագ և ամենահուսալի ծովային ճանապարհը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ