copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:42 16-12-2023

Հունգարիան վետո կկիրառի Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն միանալու նկատմամբ

Հունգարիան Բուլղարիային զգուշացրել է, որ վետո կկիրառի վերջինիս՝ Շենգենյան գոտուն միանալու նկատմամբ, եթե այն չչեղարկի իր տարածքով ռուսական գազի տարանցման սակագնի բարձրացման որոշումը:

Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Pannon RTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ Շենգենին Բուլղարիայի միանալու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել մոտ ժամանակներս, և որ Սոֆիայում մտածում են գազի սակագնի բարձրացման մասին օրենքը չեղյալ հայտարարելու մասին, որն ավելի վաղ ընդունել էր երկրի խորհրդարանը:

«Եթե այդ օրենքը չեղյալ հայտարարվի, մենք էլ, իհարկե, կվերացնենք համապատասխան վետոյի մասին մեր որոշումը»,- ասել է Սիյարտոն։

Նա Սոֆիայի գործողություններն անվանել է «սկանդալային և թշնամական քայլ, որը վտանգում է բնական գազի տարանցումը միանգամից երեք երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա և Հունգարիա»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը