Ներքին Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 16:50 16-12-2023

Ես այդ ձայներից վախենում եմ․ հարցում՝ ապօրինի «միգալկաների» մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հրապարակեց այն պաշտոնյաների ցանկը, որոնք ապօրինաբար առկայծող փարոսիկներ են օգտագործում իրենց սպասարկող մեքենաների վրա:

Ցանկում նշված էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ինչպես նաեւ ԱՄՆ, ՌԴ դեսպաններին սպասարկող մեքենաները:

Նշենք, որ Թորոսյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել թվարկված պաշտոնյաների մեքնենաներից փարոսիկները հեռացնելու համար, հակառակ դեպքում խոստացել է, որ ինքն էլ իր մեքնեայի վրա է «միգալկա» դնելու։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ նորմա՞լ են վերաբերվում, որ պաշտոնյաները իրենց մեքենաների վրա ապօրինի կերպով «միգալկաներ» են տեղադրում։

«Իհարկե վատ բան է, եթե իշխանությունը տգետ է, դա ազդում է հասարակության վրա»,- ասաց մի տղամարդ։

Մի կին էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ դրանցով պաշտոնյաներն ավելոդ լարվածություն են ստեղծում․ «Ինչո՞ւ պետք է խտրական վերաբերմունք լինի հասարակ վարորդի ու պաշտոնյաների միջև»։

Մանրամասները՝ տեսանյութում։