copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:15 16-12-2023

Կառավարության որոշումների հետևանքով արցախցիների իրավունքները ոտնահարվում են․ ահազանգ

Oragir.News-ին ուղղված հերթական բողոք-նամակը արցախցի Լիանա Հովսեփյանից է, ով խնդրում է՝ օգնել՝ վերականգնելու իր և իր կարգավիճակում հայտնված շատերի ոտնահարված իրավունքները։

«Ունեմ ձեր օգնության կարիքը՝ ՀՀ կառավարության կողմից ամենօրյա ռեժիմով ընդունված տարբեր որոշումների արդյունքնում առաջացած արցախցիների խնդիրները վերհանելու համար»,- ասում է Լիանան, ում ընտանիքը տեղահանվել է Արցախից՝ սեպտեմբերի 24-ին։

«Հարցն այն է, որ հիմա էլ որոշել են, որ 1981 թվականից ծնվածներին, որպեսզի փախստականի կարգավիճակ տան, վերջինիս ծնողները ևս պետք է անձնագրի մեջ ունենան 070 կոդը, իսկ իմ ծնողները ՀՀ քաղաքացիներ են։ Ստացվում է, որ ես՝ Լիանա Հովսեփյանս, ով արդեն 20 տարուց ավել ապրել եմ Արցախում, 40 տարեկան եմ, ունեմ ընտանիք և զավակներ, իմ ծնողների արցախցի չլինելու պատճառով՝ պիտի զրկվե՞մ փախստականի կարգավիճակ ունենալուց։

Դեռ ես քիչ է, ստացվում է, որ ընտանիքս ևս չի կարողանալու օգտվել այդ կարգավիճակից։ Խնդրում եմ բարձրաձայնել այդ խնդիրները»,- իր նամակում դժգոհել է Լիանան։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում