Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:00 15-12-2023

Հունգարիան վետո է կիրառել ԵՄ-ի կողմից Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնության տրամադրմանը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների հետ չի կարողացել համաձայնեցնել մինչև 2027 թվականը Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրման նախագիծը։ Այս մասին հաղորդում է AFP-ի գործակալությունը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մասամբ հաստատել է այդ պնդումները X-ում ՝գրելով․ «Ուկրաինաին տրամադրվեղ աջակցության հարցին կանդրադառնանք հաջորդ տարի Եվրոպական խորհրդում ՝ համապատասխան նախապատրաստությունից հետո»։

Ընդ որում, Եվրախորհրդի հաջորդ ծրագրված նիստը պետք է տեղի ունենա 2024 թվականի մարտին ։

Նշվում է, որ Հունգարիան դեռ հունիսից խոչընդոտում է Ուկրաինային մակրոֆինանսական օգնություն հատկացնելու փորձերին, երբ այդ գաղափարի մասին հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վիկտոր Օրբանն Ուկրաինայի իշխանություններին մեղադրում է կոռուպցիայի բարձր մակարդակի մեջ։ Ըստ երևույթին, նա մի քանի նամակ է գրել Միշելին՝ պահանջելով գագաթաժողովի օրակարգ չմտցնել Կիևին գումար հատկացնելու և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցերը: Ընդ որում, վերջին հարցի քվեարկությունից Օրբանը ձեռնպահ է մնացել՝ լքելով նիստերի դահլիճը։

Մինչ այդ Հունգարիայի վարչապետի քաղաքական հարցերով խորհրդականը հայտարարել էր, որ Բուդապեշտը պատրաստ է վերացնել Եվրահանձնաժողովի առաջարկած Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով աջակցության փաթեթի նկատմամբ կիրառված վետոն, եթե ԵՄ-ն ապասառեցնի Հունգարիային հասանելիք բոլոր միջոցները (մոտ 30 մլրդ եվրո): Միևնույն ժամանակ նա նշել է, որ Բուդապեշտը նախկինի պես դեմ է Կիևին օգնության քառամյա ծրագրին և կնախընտրեր, որ ԵՄ-ն Ուկրաինային մեկ տարվա ֆինանսավորում առաջարկի՝ առանց բյուջեում փոփոխությունների:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից