copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:37 15-12-2023

Մուսալեռի դպրոցում ինքնապաշտպանական բալոնից թունավորում ստացած աշակերտների կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր համացանցում լուր տարածվեց, որ Մուսալեռի դպրոցներից մեկում երեխաներ են թունավորվել գազի արտահոսքից։

Oragir.News-ին Արմավիրի մարզպետարանի մեր աղբյուրները փոխանցեցին, որ ոչ թե գազի արտահոսքի պատճառով է եղել թունավորումը, այլ բարձր դասարանի աշակերտներց մեկի արկածախնդրության հետևանքով։

«10-րդ դասարանի տղաներից մեկն ինքնապաշտպանական բալոն է կիրառել, ինչի արդյունքում էլ վատացել է աշակերտների ինքնազգացողությունը։ Այս պահին ամեն ինչ նորմալ է, կարևորը՝ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Պարզապես երեխաներից մեկը ուղեկցող այլ հիվանդություն ուներ, այդ իսկ պատճառով ծնողը որոշել է երեխային տեղափոխել Երևան՝ հավելյալ հետազոտության նպատակով»։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ճիշտ չէ նաև այն տեղեկությանը, որ 15 երեխա տեղափոխվել է հիվանդանոց։

«Հիվանդանոց տեղափոխվել է 8 երեխա, որոնց բոլորի վիճակն էլ լավ է։ Ավելին՝ չորսը դուրս են գրվել նույն պահին, 3-ը հետո»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը