Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:20 15-12-2023

Ավինյանը դեռ կմնա․ Վարչական դատարանը հետ է ուղարկել «Մայր Հայաստանի» հայցը

«Վարչական դատարանի դատավորը, մեր հայցը ետ ուղարկեց այն հիմքով, որ առաջինը մենք պետք է փորձենք սուբյեկտի հետ կարգավորել հարցը, իսկ եթե սուբյեկտը մերժի մեր նախաձեռնությունը, այդ ժամանակ դիմենք դատարան» - Oragir.News-ի հետ հեռախոսազրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցով «Մայր Հայաստան» դաշինքի դատական հայցի վիճարկման գործընթացի վերաբերյալ ։

«Մենք իրենց ասածով արեցինք, ավագանուն առաջարկեցինք, որ նախագիծ մտցեն, և անցկացնեն ևս մեկ՝ նոր երդմնակալության նիստ։ Մենք նախագիծը պատրաստեցինք, սահմանված կարգով ներկայացրինք, որպեսզի ներգրավվեն դեկտեմբերի 26-ի ավագանու նիստին, բայց մերժեցին։ Բանն այն է, որ իրավական վարչությունը, որի պետին նշանակել է Տիգրան Ավինյանը, մերժեց մեր դիմումը։ Մենք նրանց առանձին հարցում էլ ուղարկեցինք, որպեսզի նշեն, թե որ օրենքներով են հիմնավորում պարոն Ավինյանի այն ասածը, ըստ որի՝ դա զուտ արարողակարգային նիստ է, այսինքն՝ առանձնակի կարևորություն չի կրում։

Բնականաբար մենք շատ լավ ուսումնասիրել ենք օրենքը և այնտեղ արարողակարգային նիստի մասին ոչինչ գրված չէ, նիստ կամ լինում է, կամ չի լինում, եթե լինում է՝ լինում է նաև քվորում։

Որպես մեր հարցման պատասխան՝ գրված էր՝ կարդացեք օրենքը, կիմանաք։ Հիմա մենք երկու կողմով ենք դատարանում, առաջինը, որ մեր ուղարկածը ետ չպետք է վերադարձվեր, որովհետև ավագանին նման գործառույթ չունի, որ մենք ասենք՝ նորից անցկացրեք նիստը, նրանք էլ անցկացնեն, և երկրորդը՝ հարցման պատասխանի մեջ նշվածի համար», - ասաց Սամվել Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր․

«Ավագանու 65 անդամներից առնվազն 33-ը պետք է ներկա լինեին, բայց այդ թիվը չկար։ Հետևաբար, եթե օրենքները պահպանվեն, պետք է նոր նիստ կայանա։ Իսկ եթե նոր նիստում նույնպես քվորում չլինի, ապա պետք է տեղի ունենան Երևանի ավագանու նոր ընտրություններ։ Մեր հիմնական նպատակը դա է: Այն, ինչ հիմա կատարվում է, նշանակում է, որ Ավինյանի մինչ այժմ կայացված որոշումներն իրավական ուժ չունեն. այսինքն՝ այն որոշումները, որոնք վերաբերում են շարքային քաղաքացիներին, կարող են չեղյալ համարվել»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել