copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 04-10-2022

Դատարանը  բավարարել է Մխիթար Զաքարյանի հայցը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչական դատարանը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Հիշեցնենք․ 2021 թ. խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունները քաղաքական հետապնդումներ սկսեցին ընտրված պատգամավորների, մասնավորապես՝ Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի նկատմամբ, Գլխավոր դատախազությունը դիմեց ԿԸՀ` նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, եւ դիմումը բավարարվեց։ Մինչդեռ շատ իրավաբաններ պնդում էին, որ ԿԸՀ-ն հակաօրինական որոշում է կայացրել, քանի որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու իրավասությունը խորհրդարանինն է։

Իշխանական իրավաբանության գուրուներ Վլադիմիր Վարդանյանը եւ մյուսները եւս առաջ էին մղում այդ հակաիրավական թեզը, որ ԿԸՀ որոշումը բավարար է։ Դեռեւս 2021 թ. հուլիսին Մխիթար Զաքարյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-ի՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումները: Մենք տեղեկացանք, որ այս տարվա հուլիսի 22-ին վարչական դատարանը հօգուտ Մխիթարյանի որոշում է կայացրել: Զաքարյանը մեզ ասաց, որ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում