copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:15 15-12-2023

ԱՄՆ ողջունում է Թուրքիայի դերը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այդ մասին նախօրեին ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերը: Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է նա:

Ադրբեջանում գտնվող Հաքան Ֆիդանն ասել է, որ հաջորդ շրջանը պետք է դառնա Հարավային Կովկասում կայունության սկիզբը։

«Հետագա ճանապարհը պետք է խաղաղ շարունակվի: Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կբարելավվեն այն բանից հետո, երբ կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները: Մենք աջակցում ենք կարգավորմանն ուղղված քննարկումներին և պատրաստ ենք կատարել մեզ հանձնարարված ցանկացած խնդիր»,- ասել է Ֆիդանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել