copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:07 15-12-2023

ԱԺ-ում շրջագայությունների սեզոնը բացված է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ազգային ժողովում տարեվերջյան շրջագայությունների սեզոնը համարվում է բացված, պատգամավորները բյուջեի հաշվին տարբեր երկրներ են գործուղվել՝ Վաշինգտոն, Մոսկվա, Փարիզ, Նյու Յորք, Բելգրադ, Դուբայ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դեկտեմբերի 9-14-ը եղել է Նյու Յորքում՝ մասնակցելու Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին:

ՔՊ-ական պատգամավոր, ծնունդով բաքվեցի Վիլեն Գաբրիելյանը դեկտեմբերի 12-16-ը Ժնեւում կմասնակցի ՄԱԿ-ի Փախստականների համաշխարհային ֆորումին, ինչը թերեւս նշանակում է, որ փախստականների փոխադարձ վերադարձի մասով օվերտոնի պատուհան է բացվում․ անցած շաբաթ ԱԺ-ում նույն պատգամավորը ցուցահանդես էր կազմակերպել՝ «Հայկական հետքը ադրբեջանական ճարտարապետության մեջ» թեմայով եւ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ է վերադառնալ Բաքու՝ ապրելու, եթե ապահովեն անվտանգությունը։ Իսկ խորհրդարանն ավարտեց հերթական նստաշրջանը: Օրենքը պահանջում է, որ նստաշրջանի վերջին նիստի փակման ժամանակ հնչի ՀՀ օրհներգը, ինչպես որ բացման ժամանակ է լինում, սակայն դա տեղի չունեցավ, մեր տեղեկություններով, ԱԺ նախագահն է մոռացել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում