copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:36 14-12-2023

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի հետ

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայացիկի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում Հայաստանում գտնվող 105.000-ից ավել բռնի տեղահանվածների իրավիճակին։ Վահան Կոստանյանը ներկայացրել է սոցիալական, տնտեսական, առողջապահական ոլորտներում, ինչպես նաև իրավական դաշտում փախստականների կարիքները հոգալու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Ընդգծվել է, որ արձագանքման հրատապ միջոցներից զատ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության լրացուցիչ աջակցությունը։

Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը՝ այդ թվում հաշվի առնելով ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում