copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:30 14-12-2023

Հորդորում եմ չտրվել ադրբեջանական սադրանքներին․ Արցախի ՄԻՊ

Վերջին օրերին համացանցում ակտիվ տարածվում են Ստեփանակերտում մնացած մի քանի հայերի մասնակցությամբ տեսանյութեր, որոնք առիթը բաց չեն թողնում Ստեփանակերտի տարբեր հատվածներից ուղերձ հղել արցախցիներին, թե Ստեփանակերտում ապրելն անվտանգ է, որ մարդիկ վերադառնան և ապրեն այնտեղ։

Սա ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հրահանգն ու պարտադրա՞նքն են կատարում այդ մարդիկ, թե՞ իրոք, ինչպես իրենք են ներկայացնում խտացված գույներով՝ Ստեփանակերտում կյանքը լավ է, ապրուստն էլ՝ ձրի։

Օրեր առաջ էլ համացանցում շրջանառվում էր Ստեփանակերտում մնացած Միշա Գրիգորյանի, ինչպես արցախցիներն են նրան ճանաչում, «գիպսի Միշա»-ի տեսանյութը, ում խոսքով՝ իրեն հայ տղա է նկարում, իսկ իրենք ադրբեջանցիների հետ եղբայրություն են անում, մի բան էլ վերջինս հորդորում էր արցախցիներին՝ վերադառնալ, հաշտ ու համերաշխ ապրել «Խանքենդիում»։

Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերից մեկը հավաստիացնում է, որ ինքն անձամբ է տեսել Միշային՝ ՀՀ հիվանդանոցներից մեկում, և որ տեսանյութն ավելի վաղ է նկարահանվել է։

«Միշային տեսել եմ Երևանի բժշկական հաստատություններից մեկում՝ ձեռքերը վիրակապված վիճակում։ Չի բացառվում, որ տեսանյութը նկարահանվել է, հետո նոր վնաս են տվել»,- գրված է մեկնաբանության մեջ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ հատուկ գիտելիքներ կամ վերլուծական միտք պետք չէ՝ հասկանալու համար, որ այդ մարդիկ կատարում են ադրբեջանկան պատվեր։

«Սոցիալական ցանցում ցուցադրական այդ երջանիկ կյանքն իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ միամտություն է հավատալ, որ այդ մարդիկ ազատության մեջ են ու ապրում են իրենց առօրյա կյանքով, այլապես ցանկություն չէին հայտնի Կարմիր խաչի միջոցով տեղափոխվել Հայաստան»,- ասում է Գեղամ Ստեփանյանը։

«Եթե ամեն ինչ այդքան լավ է, այդ մարդիկ չպետք է ուզենային դուրս գալ Արցախից։ Ուստի հորդորում եմ չտրվել ադրբեջանական սադրանքներին»,- ասում է Գեղամ Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը