copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:45 14-12-2023

Բայդենն ԱՄՆ պատմության մեջ ամենակոռումպացված նախագահն է․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործող նախագահ Ջո Բայդենին անվանել է ամենավատը և ամենակոռումպացվածը նախագահը՝ երկրի ողջ պատմության ընթացքում։ Այս մասին Թրամփն ասել է՝ Այովայի նահանգում ունեցած ելույթում։

«Ջո Բայդենը իսկապես ամենավատն է, ամենաանիրազեկն ու ամենակոռումպացվածը Միացյալ Նահանգների պատմության մեջ»,- ասել է Թրամփը։

Մինչ այդ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել այն բանաձևին, որը նախատեսում է հետաքննության հետագա անցկացում Բայդենի իմփիչմենթի գործով։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին Բայդենը հայտարարել է, որ փորձելու է վերընտրվել բարձրագույն պետական պաշտոնում, իսկ նախկին նախագահ Թրամփը ընտրարշավի մեջ մտնելու մասին հայտարարել է 2022-ի նոյեմբերին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ