copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:45 13-12-2023

Զելենսկին ԱՄՆ օրենսդիրներին կոչ է անում մեծացնել Կիևին տրամադրվող աջակցությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ պաշտոնյաներին հաստատել 61 միլիարդ դոլարի նոր օգնության փաթեթը՝ օգնելու իր երկրին պայքարել Ռուսաստանի ներխուժման դեմ:

Միևնույն ժամանակ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը խոցել է Ռուսաստանի կողմից արձակված բոլոր 10 բալիստիկ հրթիռները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ հրթիռների բեկորները վնասել են մանկական հիվանդանոցը և քաղաքի ջրային համակարգը, մինչդեռ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Պոպկոն ասում է, որ բեկորները հարվածել են նաև մի քանի տների:

ԱՄՆ-ում հանրապետականներն ասում են, որ ցանկանում են տեսնել ֆինանսավորման «պատշաճ վերահսկողություն», ինչպես նաև ռազմավարության հստակ ձևակերպում:

Ավելին՝ Ջո Բայդենը Ուկրաինայի և Իսրայելի համար Կոնգրեսից խնդրել է 110 միլիարդ դոլարի ռազմական ֆինանսավորման փաթեթ՝ ազգային անվտանգության այլ առաջնահերթությունների հետ մեկտեղ: Սակայն ԱՄՆ Սենատում հանրապետականները հրաժարվել են՝ ասելով, որ անհրաժեշտ են ԱՄՆ սահմանային անվտանգության օրենսդրությունում հիմնական փոփոխություններ կատարել:

Որոշ հանրապետականներ խնդրում են անհապաղ արտաքսել երկիր անօրինական մուտք գործած միգրանտներին՝ զրկելով նրանց ԱՄՆ-ում ապաստան ստանալու հնարավորությունից: Նրանք նաև կոչ են արել մեծապես նվազեցնել Բայդենի վարչակազմի ծրագրերը, որոնք թույլ են տվել հարյուր հազարավոր միգրանտների օրինական մուտք գործել ԱՄՆ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր