copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:51 12-12-2023

Ընտրական ուսումնական կենտրոններ դեռ չկան, բայց նրանց դերի մասին միջազգային համաժողով է կազմակերպվելու Հայաստանում

Դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ «Ընտրական ուսումնական կենտրոնների դերն ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային հաջորդ համաժողովը կգումարվի Հայաստանում 2024 թվականին։

Oragir.News-ը կապ հաստատեց ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի հետ՝ հասկանալու համար՝ ՀՀ-ում կա՞ն ընտրական ուսումնական կենտրոններ․

«ԿԸՀ-ի ռազմավարության մեջ է։ Նախատեսում ենք կառուցել ընտրական ուսումնական կենտրոններ, բայց այս պահին դեռ չկան։

Ռազմավարությունը նոր-նոր մշակվում է։ ԿԸՀ-ի 5-ամյա ռազմավարության ծրագրի մշակման մեջ է մտնում ուսումնական կենտրոների կառուցումը։ Այս պահին դեռ որևէ ռեալ բան չկա, որ ասեմ՝ այս ժամկետում դա լինելու է»։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նոյեմբերի 28-29-ը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում մասնակցել են «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային համաժողովին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ