copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:32 12-12-2023

ՔՊ-ին անդամակցելու առաջարկ ինձ չի եղել․ Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետ

«ՔՊ-ին անդամակցելու առաջարկ ինձ չի եղել, առաջին անգամ ձեզանից եմ լսում այդ մասին»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե ինքը առաջիկայում համալրելու ՔՊ շարքերը։

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է՝ ՔՊ-ի կողմից ճնշումներ գործադրվեն, ինչի հետևանքով դուք հրաժարական տաք համայնքապետի պաշտոնից, Ահարոն Խաչատրյանը պատասխանեց․ «Բայց ինչո՞ւ պետք է հրաժարական տամ։ Համենայն դեպս մինչ այս պահը ճնշումներ չեն եղել»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վարդենիս խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Ահարոն խարչատրյանը զբաղեցրեց համայնքապետի պաշտոնը։

Նշենք, որ դեկտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Սևանում տեղի ունեցած պարեկային ոստիկանության ջրային ծառայության գործարկման արարողությանը ներկա էր նաև Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ