copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:33 11-12-2023

Իսրայելում ԱՄՆ-ի նախկին դեսպանը Նեթանյահուին կոչ է արել հրաժարական տալ

Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Մարտին Ինդիկը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։

Ինդիկը, հղում է կատարել New York Times-ի ռեպորտաժին այն մասին, որ Նեթանյահուն գիտեր, որ հարեւան Կատարն ամեն ամիս միլիոնավոր դոլարներ է ուղարկում Գազայի հատված։ Փողերն օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի կառավարությանն այդ տարածքում աջակցելու համար, ինչի մասին, ինչպես տեղեկացնում է Times-ը, Նեթանյահուն գիտեր։

«Ես կհամաձայնեի ձեզ հետ, եթե @netanyahu-ն ներկայում տարաձայնություն չունենար Ջո Բայդենի՝ այս ճգնաժամում Իսրայելի միակ բարեկամի հետ»,- գրել է Ինդիկը X-ի իր գրառման մեջ՝ ի պատասխան մեկ այլ օգտատիրոջ հարցման։ «Նրա վճռականությունը՝ ամեն գնով մնալ իշխանությունում, ակնհայտ եւ իրական վտանգ է ներկայացնում Իսրայելի համար... Նա պետք է հրաժարական տար... երե՛կ»,- ավելացրել է նախկին դիվանագետը։

Ինդիկի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները օգտագործել է վետոյի իր իրավունքը ՄԱԿ Անվտանգության խորհրդում, որպեսզի արգելակի հրադադարի կոչ պարունակող բանաձեւը։

Անվտանգության խորհրդի 13 անդամներ կողմ են քվեարկել բանաձեւին, Մեծ Բրիտանան հրաժարվել էր քվեարկել։ Նեթանյահուն գովել է ԱՄՆ վետոյի որոշումը՝ հայտարարելով, որ «մյուս երկրները նույնպես պետք է հասկանան, որ անհնար է մի կողմից աջակցել ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը, իսկ մյուս կողմից՝ պատերազմը դադարեցնելու կոչ անել, որը կկանխի ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ