Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:47 04-08-2021

Նյու Յորքի քաղաքապետը կոչ է արել նահանգապետին հրաժարական տալ

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն և Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին կոչ են արել հրաժարական տալ՝ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով: Այդ մասին հաղորդվում է դե Բլազիոյի հայտարարության մեջ, որը տեղադրված է Նյու Յորք քաղաքի կայքում:

«Պարզ է, որ Էնդրյու Կուոմոն պաշտոնի համար պիտանի չէ և այլևս չի կարող ծառայել որպես նահանգապետ: Նա պետք է հրաժարական տա և եթե շարունակի հերքել և հարձակվել քննիչներիվրա, որոնք կատարում են իրենց աշխատանքը, նրան պետք է անհապաղ իմպիչմենտի ենթարկել», - նշված է հայտարարության մեջ:

Կուոմոն ավելի վաղ հերքել էր պետական ​​գլխավոր դատախազի հետաքննության եզրակացությունները, համաձայնորոնց՝ նա սեռական ոտնձգություններ է կատարել իր ենթակաների նկատմամբ:

Նյու Յորքի նահանգապետը, ըստ գլխավոր դատախազ Լաետիտի Ջեյմսի զեկույցի, բռնության է ենթարկել մի քանի կանանց: Խոսքը գնում է այն աշխատակիցների մասին, որոնք աշխատել են նահանգում և այլուր: Նաև, ըստ հետաքննության տվյալների, Կուոմոն վրեժ է լուծել նախկին աշխատակցից, որը հրապարակայնորեն բողոքել էր իր պահվածքից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել