copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:59 09-12-2023

Իրանը և Սիրիան ստորագրել են համագործակցության վեց համաձայնագիր

Իրանը եւ Սիրիան ստորագրել են համագործակցության վեց համաձայնագիր Սիրիայի վարչապետ Հուսեյն Արնուսի Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ, տեղեկացրել է Tasnim-ը։

Արնուսը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերի հետ շաբաթ օրը Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Սիրիայի վարչապետի այցի ընթացքում գումարվել է իրանա-սիրիական տնտեսական համագործակցության Բարձրագույն կոմիտեի 15-րդ նիստը երկարատեւ ընդմիջումից հետո։

Տնտեսական նստաշրջանի արդյունքն է դարձել վեց համաձայնագրերի ստորագրումը, ներառյալ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը եւ փոխըմբռնման հուշագիրը, որոնք վերաբերում են տուրիզմին, զանգվածային լրատվամիջոցներին, սպորտին, թանգարաններին եւ գրադարաններին։

Երկու պատվիրակությունները պայմանավորվել են ծովային երթուղիներ բացելու եւ երկու պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցությանն աջակցելու մասին։

Ողջունելով Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ «ռազմավարական, սերտ եւ սրտագին» հարաբերությունները՝ Մոհբերը հայտնել է Իրանի վճռականությունը՝ ընդլայնելու տնտեսական համագործակցությունը Սիրիայի հետ։

«Իրանի կառավարությունը եւ ազգը հատուկ հարգանք ունեն Սիրիայի հանդեպ եւ առաջնահերթ են համարում սիրիացի ժողովրդի հանգստությունը, անկախությունը, հաջողությունը եւ բարեկեցությունը»,- ավելացրել է Իրանի փոխնախագահը։

Նա նաեւ նշել է, որ թշնամիները հուսահատված են սիրիացի ժողովրդի դիմակայությունից՝ հույս հայտնելով, որ օտարերկրյա զորքերը լիովին դուրս կբերվեն Սիրիայից եւ տարածաշրջանից։

Արնուսն իր հերթին բարձր է գնահատել իր երկրի պատմական եւ ռազմավարական խոր կապերը Իրանի հետ՝ հայտարարելով, որ սիրիացի ժողովուրդը երբեք չի մոռանա Իրանի կառավարության եւ ժողովրդի աջակցությունը։

Նա նաեւ ընդգծել է այն զգալի դերը, որն Իրանը կարող է խաղալ Սիրիայի վերականգնման գործում՝ հայտարարելով, որ Դամասկոսը Իրանը դիտարկում է որպես հիմնական գործընկեր այդ գործընթացում։

Զրուցակիցները նաեւ քննարկել են պաղեստինցի ժողովրդի տառապանքների թեթեւացման պլանները եւ դատապարտել Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր