copy image url
Միտք Արտաքին 2 տարի առաջ - 15:30 09-12-2023

Ընտրությունները շուտ կազմակերպելն Ալիևին կօգնի իր պլանների իրականացման հարցում․ ադրբեջանագետ

Դեկտեմբերի 7-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրով նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք կկայանան հերթական ընտրություններից 1 տարի շուտ՝ 2024 թվականի փետրվարի 7-ին:

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս ընտրությունները չի կարելի կապել միայն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի երկարաձգման հետ․

«Այդ գործընթացին կարելի է մի քանի պարզ մեկնաբանություն տալ։ Առաջինը այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Ալիևի ներքաղաքական ռեյտինգը բավական բարձրացավ, հատկապես 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո։ Սա բնականաբար շատ ուժեղ տոնուս է Ալիևի համար, և քաղաքական առումով ոչ ռազմավարական կլիներ նոր ընտրություններ չանցկացնելը։

Երկրորդը, նախագահական ընտրությունների շուտ կազմակերպումը կօգնի իր հետագա երկարաժամկետ պլանների իրականացման հարցում։ Բացի այդ, հաջորդ տարի Ռուսաստանում և ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են սպասվում, և Ալիևը չցանկացավ սպասել այդ ընտրություններից հետո ընտրություններ անց կացնել, հետևաբար ավելի շուտ դիրքավորվեց, որպեսզի կարողանա դիմագրավել Ադրբեջանի դեմ հնարավոր սպառնալիքներին և քաղաքական արշավներին։

Միևնույն ժամանակ շատ միջազգային կազմակերպություններ ոչ ուղղակի կերպով Ալիևին ճանաչել են որպես բռնապետ և այս ընտրություններով նա կփորձի բեկանել այդ մեղադրանքները՝ ունենալով բարձր աջակցություն հասարակության կողմից»։

Հիշեցնենք որ Իլհամ Ալիևն առաջին անգամ Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2003 թվականին, այնուհետև երկու Սահմանադրական փոփոխություններից հետո վերացրել է անընդմեջ երկու անգամից ավել նախագահի պաշտոնում ընտրվելու արգելքը։ 2018-ին նա կրկին իրականացրեց արտահերթ նախագահական ընտրություններ, որին հաջորդելու է 2024-ի փետրվարի 7-ի ընտրությունները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ