Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:17 09-12-2023

Ցանկանում ենք, որ ՀՀ-ն կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Եվրոնյուս» հեռուստաալիքի հարցազրույցում պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության վերաբերյալ հարցին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես լավատեսորեն էի տրամադրված ժամկետների հարցում, քանի որ մենք մի քանի անգամ Հայաստանի հետ առաջարկություններ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախնական նախագծի վերաբերյալ, որն Ադրբեջանը ինքն է մշակել։ Դրանից հետո վեց անգամ տեղի է ունեցել նկատառումների փոխանակում երկու երկրների միջեւ։ Եվ երբ ես այս մասին վերջին անգամ ասել եմ «Եվրոնյուսում», ապա հուսով էի, որ Հայաստանը չի ձգձգի մեր մեկնաբանությունների գնահատման գործընթացը։

Դրանցից վերջինները մենք ուղարկել ենք սեպտեմբերի 11-ին, իսկ մեկնաբանությունների պատասխանն ստացել ենք միայն երկու օր առաջ։ Այսինքն՝ մոտ երկուսուկես ամիս նրանք գնահատել են պայմանագրի նախագիծը՝ կազմված մի քանի էջից։ Դա նշանակում է, որ նրանք ցանկանում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ Հիմա արդեն նոյեմբերի վերջն է։ Իհարկե, խաղաղության հասնելու եւ խաղաղության պայմանագրի ստորագրման առիթով լավատեսությունը տարեվերջին նվազել է։ Բայց,կարծում եմ, որ ժամկետներն այստեղ այնքան էլ կարեւոր չեն։ Կարեւոր է երկու երկրների օրակարգը։ Հենց Ադրբեջանն է ենթարկվել օկուպացիայի եւ էթնիկ զտման։ Միլիոն ադրբեջանցիներ տեղահանվել են Հայաստանի կառավարության կողմից, իսկ մոտ 15 հազար քառակուսի կիլոմետր տարածք ամայացվել է»,- պնդում է Ալիեւը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «այնուամենայնիվ, Ադրբեջանն այն երկիրն էր, որը հանդես եկավ խաղաղության պայմանագիր ստորագրելու եւ սահմանազատման աշխատանք սկսելու առաջարկով»։

«Հիմա, «ղարաբաղյան պորտֆոլիոյի» փակվելուց հետո, կարծում եմ, Հայաստանն ավելի մեծ ձգտում պետք է ունենա համաձայնելու մեզ հետ։ Որովհետեւ մեր ինքնիշխանության վերականգնումից եւ Ղարաբաղում անօրինական անջատողական ռեժիմի վերացումից հետո, կարծում եմ, գլխավոր գործոնը, որը խանգարում էր Հայաստանին ավելի համարձակ լինել բանակցային գոծընթացում, այլեւս գոյություն չունի»,- ասել է նա։

Ալիեւը նաեւ ասել է, որ ադրբեջանական կողմը կգնահատի Հայաստանի վերջին առաջարկությունները եւ կմեկնաբանի դրանք։

«Մենք միաժամանակ աշխատանքային մակարդակով շփումներ ենք ապահպանում տարբեր պաշտոնյաների հետ տարբեր խողովակներով։ Ես կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, դա շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը թե՛ այսօր, թե՛ ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը եւ լիովին հրաժարվի Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային հավակնությունից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի