copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 22:30 08-12-2023

Խմորումներ, ասուլիսներ, սկանդալներ․․․ ՀՖՖ-ի նախագահի ընտրությանն ընդառաջ

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրությանն ընդառաջ մի շարք զարգացումներ են տեղի ունենում։

Հայկական ֆուտբոլն անդունդը տանող թիմը՝ գլխավորությամբ Մելիքբեկյան և Նիկողոսյան Արմենների, լուռ է։ Նրանք, ըստ ամենայնի, աշխատում են նոր ծրագրի վրա։ Չնայած՝ ինչո՞ւ հավելյալ ջանքեր գործադրել, եթե կարելի է ձախողել հին ծրագիրը, քանի որ մեկ անգամ արդեն դա արվել է։

ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությունն իր պահվածքում անզուսպ է։ Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ֆեդերացիան հայտնեց, որ 2․5 տարվա պայմանագիր է կնքվել Արմեն Գյուլբուդաղյանցի հետ, ով համակարգելու է մանկապատանեկան ֆուտբոլի բլոկը, լինելու է երիտասարդական հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը։ Այսինքն, ՀՖՖ-ն վստահ է, որ վերընտրվելու է, իսկ առաջիկա ընտրությանը մոտենում է ձևական կերպով․․․

Նման բան պարզապես չի կարելի անել․ կարելի էր սպասել և նշանակումն անել օրինակ դեկտեմբերի 24-ին, սակայն ՀՖՖ-ն ՀՖՖ չէր լինի, եթե իր պահվածքով շատերի մոտ մի շարք հարցեր չառաջացներ։ Տպավորություն է, որ պարոնները դիտմամբ ընկել են իրենք իրենց հետևից։ Սա առաջին դեպքը չէ։

ՀՖՖ-ին աջակցողների ցանկը, այո, լայն է, սակայն քչերն են բարձրաձայնում այդ մասին։ Ներկա ղեկավարությանը աջակցություն են հայտնել «Ալաշկերտը», որը մշտապես ֆեդերացիայի գործող ղեկավարությունների կողքին է և «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը։ Երևանյան ակումբի ներկայացուցչի հարցազրույցի հաջորդ իսկ օրը եղավ «Հետք»-ի սկանդալային բացահայտումը։ Դե իսկ պարզ էր, որ ՀՖՖ-ն այստեղ լռելու է․ այս կառույցը մշտապես լռում է, երբ խոսքը «Վեստ Արմենիա» և «Անի» ֆուտբոլային ակումբների մասին է։

Ինչևէ, ՀՖՖ-ն իր տհաճ ոճի մեջ շարունակում է գործել այնպես, ինչպես 2019 թվականից մինչ օրս։

Արաս Օզբիլիսը նույնպես աջակցություն ունի։ Նրան հրապարակավ աջակցեց անվանի Մարկոս Պիզելին։

Կարևոր է ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարության ամենակարկառուն ընդդիմախոսներից մեկի՝ Արթուր Սողոմոնյանի կարծիքը։ Սպասելիքները մեծ են սպասվող ասուլիսից, որում «Փյունիկի» սեփականատերը մի շարք բացահայտումներ է անելու։

Հավելենք, որ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը կատարելու են 25 անդամներ։ Ցանկը՝ այստեղ։

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր