copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:43 06-12-2023

Ի՞նչ շահ ունեք, որ սենց ավիրում եք ավտոներկրման ոլորտը. Թադևոս Ավետիսյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ավտոնեկրողների բողոքը ներկայացրեց։

Վերջինս ներկայացրեց, որ 2022 թվականի բարձր տնտեսական աճը նաև արտահանման էական շուրջ 80 տոկոս աճի արդյունք էր։

«Մի կարևոր թիվ ասեմ` 2,4 միլիարդ դոլարով ավելի արտահանում ենք ունեցել 2022-ին, որի 12%-ը` շուրջ 322 միլիոն դոլարը, միայն ավտոմեքենաների արտահանման գծով: Նախորդ տարիների համեմատ աճն ահռելի է` 8,3 անգամ:

Ի՞նչ ա արել ձեր կառավարությունը տրանսպորտային միջոցների արտահանման թռիչքաջձև աճն ապահովելու համար, որ հիմա, որքան ուժ ունեք, ապախթանում եք այդ այդ ուղղության զարգացվումը: Օրինակ, վերջերս էապես բարձրացրիք ավտոմեքենաների ներկրման բնապահպանման վճարները: Ավելացված արժեքի հարկի վերադարձի արհեստական խոչընդոտներ կան, ստեղծում եք առանձին դեպքերում հարկային մարմնի լիազորությունների չարաշահմամբ: Ոչ շուկայական մեխանիզմներին եք արդեն անցել` Սահմանադրությանը հակասող: Մտնում եք մարդկանց բիզնես և դուք եք ուզում թելադրել, թե ինչ հավելում պիտի ստանա ինքն իր բիզնեսում, որից պիտի հաշվի շահույթը: Ասում եք` 20%-ից պակասը չեք հաշվում: Դա անում էին սովետական տնտեսական կարգի պարագայում: Բայց կարծեմ` Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ մենք շուկայական տնտեսակարգ ունենք: Կամ մաքսատան կայանման օրական 1600 դրամը հիմա էլ ուզում դարձնել 5000 դրամ»,- ասաց Ավետիսյանը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ ավտոներկրողների հետ կապված բոլոր հարցերը քննչական տիրույթում են։

«Քննչական կոմիտեն է այդ հարցը քննում, Կառավարությունը որևէ անելիք չունի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ