copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:50 06-12-2023

Բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, պարեկները Երևան-Մեղրի ավտոճանապարհին նկատել են Mercedes մակնիշի ավտոմեքենա: Մինչև այդ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ավտոմեքենայում գտնվողների մոտ հնարավոր է՝ թմրանյութ լինի:

Պարեկները վարորդ՝ Արցախ Հանրապետության քաղաքացի 30-ամյա Նարեկ Հ.-ին, ուղևորներ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Նարեկ Զ.-ին և 21-ամյա Արման Գ.-ին թմրանյութ պահելու, կրելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Վայքի բաժին:

Նարեկ Զ.-ի մոտ հայտնաբերվել է 3.64 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգված, Արման Գ.-ի մոտ հայտնաբերվել է 7.79 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգված ու ներսից ծխուկի հետքով ապակյա կաթուցիչ՝ 3.78 գրամ զանգվածով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված անձինք բոլորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը