Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:49 04-12-2023

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի դահլիճների պաշտոնական բացման արարողությունը

Ազգային ժողովի աշխատանքներն առավել հարմար եւ տեխնիկապես հագեցած դարձնելը մշտապես գերազանցում է սպասված արդյունքը: Մենք արդեն իսկ նման փորձ ունենք, երբ ձեզ հետ համագործակցության արդյունքում նոր շունչ ենք հաղորդել մեր ամենօրյա աշխատանքին եւ լրացուցիչ հետաքրքրություն ստեղծել Ազգային ժողովի հանդեպ: Ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերի դահլիճների պաշտոնական բացման արարողության ժամանակ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության իրականացման համար, ինչի արդյունքում ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեության թափանցիկությունը տեխնիկապես ավելի տեսանելի կլինի ընտրողների համար: «Իրականացված աշխատանքը եւ համագործակցության օրինակելի փորձը, կարծում եմ, պետք է շարունակական լինեն»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, պատգամավորներ, ներկայացուցիչներ խորհրդարանի աշխատակազմից:

«Տեխնիկապես հագեցած հիանալի աշխատանքային միջավայր խորհրդարանական աշխատանքների համար. ակնառու են իրականացված աշխատանքների հստակ արդյունքները»,- ասել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը` ընդգծելով, որ Շվեդիայի կառավարությունը պատրաստակամ է տարբեր ծրագրերի շրջանակում աջակցելու Հայաստանի ժողովրդավարական օրակարգին: Գնահատելով «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները` դեսպանը համագործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել:

Շնորհավորելով տեխնիկապես գերհագեցած դահլիճների բացման կապակցությամբ` Նաթիա Նացվլիշվիլին կարեւորել է նման դահլիճների առկայությունը` համոզմունք հայտնելով, որ առավել արդյունավետ կընթանան խորհրդարանական քննարկումները:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը նշել է, որ վերանորոգված դահլիճները խոսուն օրինակ են միջազգային գործընկերների հետ համագործակցության: Նա հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կլինի շարունակական եւ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքների համար: Դավիթ Առաքելյանը ներկայացրել է դահլիճների տեխնիկական հագեցվածությունը:

Պատգամավորները եւս շնորհակալություն են հայտնել միջազգային գործընկերներին տեխնիկապես հագեցված դահլիճներով ապահովելու համար` ընդգծելով, որ նմանատիպ դահլիճներում նկատելիորեն կդյուրացվի աշխատանքը:

Հարկ է նշել, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների դահլիճների տեխնիկական հագեցվածությունն ապահովել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել