copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:50 04-12-2023

Ապահովագրական ASWA համակարգը խափանված է. վարորդները դժգոհում են

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ավտոապահովագրական մեկ պատուհան համակարգը՝ ASWA, որը հնարավորություն է տալիս կատարել ԱՊՊԱ-ին առնչվող բոլոր գործողությունները միասնական առցանց համակարգում, մի քանի օր է խափանված է:

Բազմաթիվ վարորդներ Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են, որ համակարգի խափանման պատճառով խնդիրների առաջ են կանգնում:

«Երեկ մեքենաս վթարի ենթարկվեց, մուտք գործեցի համակարգ, որ իմ և միջադեպի մասնակից մյուս վարորդի տվյալները մուտքագրեմ, վերջում համակարգն ասում է՝ «նկարահանեք մեքենայի վնասված հատվածները», այդ քայլն անելուց հետո պատուհան է բացվում և գրվում է՝ սխալ է տեղի ունեցել: Այդպես 3-4 անգամ: Այդ ընթացքում կապ հաստատեցի նաև ԱՊՊԱ աշխատակցի հետ, բայց նրանք էլ տեղյակ չէին, որ համակարգը խափանված է, ասում էին՝ մի հատ էլ փորձեք, երևի մի բան սխալ եք անում:

Վթարից մոտ 1 ժամ հետո ԱՊՊԱ-ից ասացին, որ հարցի լուծումը ոստիկաններին կանչելն է...

Ստացվում է, որ պետությունը վարորդներից ինչքան կարողանում, գումար է պոկում, բայց նրանց մասին չի մտածում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ