Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 14:08 02-12-2023

ՔՊ-ն վախենում է Ալավերդիում արտահերթ ընտրություններում պարտվելուց

Հրապարակային հայտարարում ենք՝ լինելով իշխանություն, եթե պատրաստ եք նոր ընտրության, եկեք Ալավերդի համայնքում նոր ընտրություններ անենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Ալավերդիում ստեղծված իրավիճակին։

«Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության և ՀԱԿ դաշինքի միջոցով ընտրված քաղաքապետի դեմ ՔՊ-ն անվստահության գործընթաց է սկսել՝ ավագանիներից ոմանց փորձելով շանտաժի միջոցով իր կողմը տանել։ Ալավերդի համայնքի կոմպրոմիսային լուծումը մենք տեսնում ենք այն սկզբունքով, որ մենք ընդունում ենք, որ իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի կողմից։ Հիմա, եթե այսպիսի իրավիճակ է ստեղծվել, ժողովրդի կողմից իշխանության ձևավորման ուղիղ ճանապարհը ավագանու արտահերթ ընտրություններն են»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ՏԻՄ օրենքով կարող են լուծել հարցը և արտահերթ ընտրություն նշանակել։

«Ունենալով նույն վարչական ռեսուրսները, լծակները՝ բնական է, որ վախենում են, սա հերթական անգամ փաստում է, որ ՔՊ-ն վախենում է Ալավերդիում ընտրություններին արձանագրի իր հերթական պարտությունը։ Եթե չեն վախենում, կառավարության ձեռքն է՝ առաջիկա օրերին ավագանին լուծարել»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ