Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:25 01-12-2023

Հայաստապում չկա գիտակցություն, որ Նիկոլն ընդամենը գործիք է․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Երանի նահատակներին, որ Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան։

Հայաստանում քաղաքականություն չկա։

Հայաստանում քաղաքական միտքը մեռել է։

Հայաստանում լուրջ խոսքն ու ասելիլը լսելի չէ։

Հայաստանում ամեն բան անձնավորված է։

Հայաստապում չկա գիտակցություն,որ Նիկոլն ընդամենը գործիք է ու պետք է պայքարել ոչ միայն Նիկոլի,այլ նրա պատվիրատու Արեւմուտքի դեմ։

Կարող եք հարցնել ինձ՝ եթե քաղաքականություն չկա,ինչու՞ ես առավոտից երեկո գրում ու խոսում։

Չգիտեմ…բայց ժամանակներն ու բարքերը փոխվում են։

Ամեն ինչ հոսում, ամեն բան փոփոխվում է, ի դժբախտություն ՝ դեպի վատը։

Անամոթությունն ու քաղաքական պոռնկությունն առաջին պլան են մղվում։

Էգոիզմն ու ոչխարի հոտին հատուկ միայն ստամոքսով գոյատեւելու բնազդը կերել է մեզ ներսից։

Արցախը հայաթափվել է, բայց Երեւանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից։

Բաքվի բանտերում հայեր են դատվում, իսկ Երեւանն ու ողջ Հայաստանն ամանորյա տոնակատարության է պատրաստվում։

Հիշողություններս ու բանականությունը կորցրել ենք ու ավելի նմանվել անասունի։

Չենք գիտակցում էլեմենտար բաներ։

Արեւմուտքը շոպտով խաղարկելու է արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը՝ ազգային եւ ՀՀ- ՌԴ-Իրան դաշինքի կողմնակից ուժերից ազատվելու միջոցով։

Արեւմուտքը կունենա իր երազանքի ՀՀ ԱԺ-ն՝ Նիկոլ եւ արեւմտամոլ ,քաղաքական տրանսգենդերիզմի եւ գոլուբոյների պաշտպան հակառուսներ։

Թուրքական լափի պակաս հաստատ չի լինի,կվայելեք հավեսով ու կերջանկանաք «ղարաբաղյան կլանի» Բաքվի ու Երեւանի բանտերում հայտնվելու փաստից,այ թշնամուն ծախված նեոբոլշեւիկներ։

Ու սա կլինի դե յուրե Երրորդ Հանրապետության վերջը։

Երեւի մենք սրան արժանի ենք..մենք՝ բոլորս։

Երանի գնացածներին,որ Արցախի կորուստը, գաղթական դառնալն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել