copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:24 01-12-2023

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր։ Վկայակոչելով այն, որ ԵԱՀԿ-ն մնում է տարածաշրջանային անվտանգության հարցերով ամենամեծ կազմակերպությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ այն պետք կարողանա իրականացնել իր առջև դրված մանդատը և կազմակերպության տարածքում ապահովել արագ արձագանքման մեխանիզմների հավասարապես կիրառումը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ոչ միայն Լեռնային Ղարաբաղը ենթարկեց ամբողջական էթնիկ զտման, այլև շարունակում է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը։ Նախարարը հավելել է, որ այսօրինակ խախտումները, տեղի ունենալով անպատժելիության մթնոլորտում, խրախուսում են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման գործելակերպը, և միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի ջանքերն առկա մարտահրավերները հաղթահարելու համար։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀՀ-ն հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգայնորեն հայտնի սկզբունքների հիման վրա, այդուհանդերձ, դրական առաջընթաց գրանցելու համար, կարևոր է տարածաշրջանային բոլոր երկրների կողմից հավասարապես անկեղծ ներգրավում խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը։ Այս համատեքստում ներկայացնելով նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ դրա առավելություններից կարող են օգտվել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի երկրները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին