copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:04 01-12-2023

Ավերիչ երկրաշարժից 35 տարի անց Գյումրիում 2596 տնակ կա. շուրջ 1200 ընտանիք ենթակա է փոխհատուցման

Մայիսի 1-ից Գյումրիում սկսված տնակների ապամոնտաժման գործընթացը դեռևս շարունակվում է։ Գյումրին պետք է տնակներից և ոչ հիմնական շինություններից ազատվի մինչև 2027 թվականը։ Սա Կառավարության որոշումն է, որը կայացվել է անցած տարվա հոկտեմբերին, և ներառում է տնակներում ապրող բոլոր կատեգորիաների ընտանիքներին։

Գյումրիի համայնքապետարանը շուրջ 400 ծանուցագիր է ուղարկել այն ընտանիքներին, որոնց տնակները ենթակա են ապամոնտաժման։

Տնակների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Գյումրիի համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանի հետ։

«2023 թվականի հունվարից սկսվեց գործընթաց, մոտ 400 ծանուցագրեր է բաժանվել այն ընտանիքներին, որոնց կացարանը ենթակա է ապամոնտաժման։ Ապամոնտաժվել է շուրջ 60-70 տնակ այս ընթացքում, իհարկե տնակների քանդման ընթացքը շատ դանդաղ է, բայց դրա համար կան պատճառներ, օրինակ` սոցիալական վիճակ, որոշ մարդկանց թերի աշխատանքի արդյունքում։ Հարցումներով, ուսումնասիրություններով կհասկանաք, թե որ մարմինն է թերի աշխատել, կամ ոչ։ Այս պահին Գյումրիում կա 2596 տնակ, որոնք դրված են համայնքային հողի վրա, իսկ սեփական հողի վրա դրվածները մենք առանձնացնում ենք։ Մեր նախնական հաշվարկներով մոտ 1000-1200 ընտանիք փոխհատուցման ենթակա է պետության կողմից, բայց նայած ինչ փուլային լուծման տարբերակով։ Այս թվերի վրա հիմնվել չի կարելի, որովհետև փուլային լուծումները սկսելուց հետո ցույց կտա, թե ինչքան մարդ փոխհատուցում կստանա և ինչքան ընտանիք կմերժվի»,- ասցց Գևորգ Գրիգորյանը։

Նշենք, որ Կառավարության այս որոշումով առանձին մոտեցումներ են նախատեսված բոլոր խմբերի տնակների բնակիչների համար։ Այն բնակիչները, որոնք բնակարան են կորցրել և տարբեր պատճառներով փոխհատուցում չեն ստացել, նրանց համար պետությունը նախատեսում է հատկացնել բնակարանի գնման վկայագիր։

ԲԳՎ-ով կլուծվի նաև այն ընտանիքների բնակարանային հարցը, որոնք նախորդ տարիներին ԲԳՎ էին ստացել, բայց չէին կարողացել տուն գնել, իսկ այն ընտանիքները, որոնք 1988-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ բնակարան չեն կորցրել, բայց փաստացի ապրում են տնակում` նախատեսված են սոցիալական բնակարաններ։

Որքան շատ են տնակները, այդքան շատ և երբեմն նաև խճճված են տնակների ապտմությունները։ Կան նաև ընտանիքներ, որոնք բնակարաններ են ստացել, հասցրել են վաճառել ու նորից տնակ են վերադարձել, իսկ այս ընտանիքներն էլ կօգտվեն բնակարանի վարձակալության աջակցությունից (60.000դրամ) մեկ տարի ժամկետով։

«Եթե չեմ սխալվում, 2024 թվականին մոտ 2 մլրդ ուղղվում է աղետի գոտու բնակավայրերին, թե ինչքան բաշխվածություն կլինի Գյումրի քաղաքին, դեռ վաղ է ասել։ Համենայն դեպս մենք 2024 թվականին ունենալու ենք փոխհատուցումներ՝ 60.000 դրամ բնակարանների վարձավճարների ձևով, ԲԳՎ-ի տեսքով, սոցաջակցության տեսքով»,-նշեց պաշտոնյան։

Հարցին, թե ինչքանով է իրատեսական, որ մինչև 2027 թվականը Գյումրին կազատվի տնակներից, Գևորգ Գրիգորյանը պատասխանեց՝ ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն և կամք։

Ի դեպ Կառավարության որոշումն է, որ Գյումրին պետք է տնակներից և ոչ հիմնական շինություններից ազատվի մինչև 2027 թվականը, իսկ մինչ 2027 թվականը, դեռևս ճշգրտումներ են ու բնակարանների փոխհատուցման հստակեցումներ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը