copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:32 30-11-2023

Անկարան չի հստակեցնում, թե երբ կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը

Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Շվեդիա-ՆԱՏՕ համաձայնագրի վավերացման գործընթացը շարունակվում է։ Այս մասին թուրք պաշտոնյան ասել է NTV հեռուստաընկերության եթերում։

Վերջինս միևնույն ժամանակ չի հստակեցրել, թե երբ այն ավարտին կհասցվի։

«Փաստաթուղթը գտնվում է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովում և լիագումար նիստերի օրակարգ մուտք կգործի միայն գլխադասային կառույցում քննարկումների ավարտին»,- ասել է նա։

Նշենք, որ նախօրեին Շվեդիայի արտաքին գործերի նախարարն էլ հայտնել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իրեն խոստացել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին փաստաթուղթը թուրք պատգամավորների կողմից կվավերացվի շաբաթների ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի