copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:43 30-11-2023

Անկարան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքման

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Անկարան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք բանակցությունները կհանգեցնեն մշտական խաղաղության պայմանագրի կնքման:

Ինչպես փոխացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է նախօրեին կայացած Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարությունում։

Հաղորդվում է, որ նիստի ժամանակ քննարկվել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Թուրքիան կսատարի տևական խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր անկեղծ ջանքերը, որը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, խաղաղությանը և բարեկեցությանը», - ասված է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ