Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:25 30-11-2023

Ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելն անհնար է. հարցում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ գալու է ժամանակ, որ հայերը և ադրբեջանցիներն ապրեն իրար կողքի, առևտուր անեն։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ հայերն ու ադրբեջանցիները կարո՞ղ են կողք կողքի խաղաղ ապրել։

Հարցվածներից մեկը պատասխանեց այսպես. «Ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել հնարավոր չէ, քանի որ ադրբեջանցիները իրենց ձեռք բերածով չեն բավարարվի և կփորձեն Հայաստանը քայլ առ քայլ նվաճել, սպառնալիքներով, բնակեցնելով և բռունցքներ թափահարելով»։

Մի կին էլ մեր հարցին ի պատատխան ասաց, որ թե՛ հայերը և, թե՛ ադրբեջանցիները մարդ են և իրար հետ կողք կողքի ապրելը հնարավոր է.

«Բոլոր երկրներում էլ պատերազմներ լինում են, բոլորն էլ դրա միջով անցել են, բայց ապրում են միասին… Հին դարերում մարդիկ գնացել են, եկել են, առևտուր են արել»։

Անցորդներից մեկն էլ պատասխանեց, որ այսքան զոհերից հետո դա հնարավոր չէ.

«Այդ ամենը մոռանալ չի լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից