copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:21 29-11-2023

Պատկերացրեք՝ պոռնոգրաֆիկ նյութ լիներ․ Սամվել Մարտիրոսյանը՝ krtadarak․am կայքը կոտրելու մասին

Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է 5-րդ դասարանի «Մայրենի լեզու» առարկայի դասագրքում առկա QR կոդը սկանավորելիս ցուցադրում Թուրքիայի դրոշը, որտեղ մասնավորապես գրված էր՝ «How Happy is The One Who Says I’m Turkish», որ թարգանաբար նշանակում է՝ «Ինչքան երջանիկ է նա, ով ասում է՝ ես թուրք եմ»։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը զրուցեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որի խոսքով՝ սա «լավագույն» երևույթն է եղել, քանի որ Թուրքիայի դրոշի փոխարեն կարող էին այլ երևույթներ լինել․

«Ինչ ասես՝ կարող է լինել։ Խնդիրն այն է, որ դասագիրքը ստեղծողների կայքը կոտրել էին, ու սա լավագույն երևույթն է եղել, որ միայն Թուրքիայի դրոշ են կախել, որովհետև ինչ ասես՝ կարող էր լինել։ Պատկերացրեք՝ երեխաները անցնեին հղումով, ու այնտեղ պոռնոգրաֆիկ նյութ լիներ, կամ պատերազմից տեսանյութեր, կամ վարակվեին ինչ-որ վիրուսով։ Կարճ ասած՝ լուրջ միջադեպ է։ Կայքի մասին իմացել եմ կոտրվելուց հետո, այսինքն՝ իր «պարկեշտ» տեսքն էլ չեմ տեսել։ Այն էլ, այս պահին անջատված է։ Բայց ամեն դեպքում, եթե չկան հստակ պահանջներ, այս դեպքում՝ տվյալ կայքը մեծ թվով երեխաների հետ գործ ունի, ընդ որում՝ պարտադրված օգտագործման համար է՝ երաշխավորված նախարարության կողմից, պետք է արդեն լինեն․ այն պիտի անցներ հատուկ կիբերանվտանգության թեստավորում, որ էժան հաճույք չէ։ Սրանք կանոններ են, որոնց պետք է հետևել»։

Հարցին՝ ապագայում ինչպե՞ս պետք է ապագայում կանխել նման իրավիճակները, Մարտիրոսյանն ասաց․

«Հետագայում նման իրավիճակները կանխելու համար նախարարությունը պետք է նյութերի թվայնացման շատ հստակ ռազմավարություն ունենա։ Այն կազմակերպություններին, որ զբաղվում են դասագրքեր գրելով, պետք է պարտադրվեն և ստիպվեն շատ հստակ թվայնացման ստանդարտներ։ Առանց դրա չի լինի ոչ մի բան»։ Հիշեցնենք, որ Աշոտ Գալստյանի և Թամարա Թովմասյանի հեղինակած «Մայրենի 5» դասագիրքը տպագրվել է վերջերս՝ նախարարության կողմից ներկայացված նոր չափորոշիչների հիման վրա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը